Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԱՄՆ-ը 11,4 մլն դոլար կտրամադրի ՈՒկրաինային

ԱՄՆ-ը 11,4 մլն դոլար կտրամադրի ՈՒկրաինային
09.05.2014 | 14:19

ԱՄՆ-ը մայիսի 25-ին ՈՒկրաինայում կայանալիք ընտրությունների համար 11,4 մլն դոլար կհատկացնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին: Վերջինիս խոսքով` ՈՒկրաինա կուղարկվեն 1000 միջազգային դիտորդներ, որոնցից 100-ը` ԱՄՆ-ից: Այս պահին արդեն ՈՒկրաինա են ժամանել ԵԱՀԿ 100 դիտորդներ:

Փսաքին հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկի հետ: Կողմերը քննարկել են մայիսի 25-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Փսաքին նաև ասել է, թե Վաշինգթոնում քննարկվում է ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակել է ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի ղեկավար Դիդյե Բուրկհալթերը, և որն ուղղված է Ժնևյան համաձայնագրերի իրականացմանը` ՈՒկրաինայի ճգնաժամի մեղմացման հետ կապված:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ